Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-06-ից մինչև 2026-07-26։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 34 · ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 268. Դատական վարույթի բանավորությունն ու անմիջականությունը

գործել է մինչև 2026-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 268. Դատական վարույթի բանավորությունն ու անմիջականությունը

1. Դատական նիստի ընթացքում դատարանի և դատական վարույթի մասնակիցների միջև բոլոր շփումները, այդ թվում՝ նրանց ելույթները, միջնորդությունները և հայտարարությունները կատարվում են բանավոր:

2. Բոլոր ապացույցները և վարույթի այլ նյութերը դատական նիստում ենթակա են անմիջական հետազոտման դատարանի և դատական վարույթի մասնակիցների կողմից:

2.1. Եթե դատավորի փոխարինումից հետո դատարանը որոշում է կայացրել դատական վարույթը շարունակելու մասին, ապա նախքան դատական կազմի փոփոխությունը հետազոտված ապացույցները համարվում են հետազոտված, բացառությամբ այն ապացույցների, որոնք կրկին հետազոտելը դատարանը համարում է անհրաժեշտ: Ապացույց հետազոտելու վերաբերյալ կողմի միջնորդությունը դատարանի համար պարտադիր է:

2.2. Կողմի միջնորդությամբ և կողմերի համաձայնությամբ դատարանը կարող է որոշում կայացնել սույն օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 4-10-րդ կետերով նախատեսված ապացույցները դատական նիստում հետազոտված համարելու մասին՝ առանց տվյալ ապացույցը սույն օրենսգրքի 326-329-րդ և 331-րդ և 332-րդ հոդվածներով նախատեսված կարգով հետազոտելու, եթե դա չի կարող բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա:

2.3. Դատարանի կողմից սույն հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված որոշումը չի կարող կայացվել, եթե մեղադրյալը չունի պաշտպան կամ միջնորդությունը ներկայացրել է կամ դիրքորոշումը հայտնել է առանց պաշտպանի հետ խորհրդակցելու:

3. Դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն դատական նիստում հետազոտված (ինչպես նաև դատական նիստում հետազոտված համարված) ապացույցները:

4. Սույն հոդվածը կիրառելի չէ գրավոր ընթացակարգով իրականացվող դատական վարույթի նկատմամբ:

(268-րդ հոդվածը լրաց. 18.06.26 ՀՕ-244-Ն)

(18.06.26 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։