Հոդված 47.4. Բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը
Հոդված 47.4. Բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը
(վերնագիրը փոփ. 17.05.16 ՀՕ-89-Ն)
Գովազդատուի կողմից բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդների գովազդը առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության, ինչպես նաև թույլտվության պայմանների խախտմամբ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով։
Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից չլիցենզավորված սուբյեկտների գովազդ տարածելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։
Սույն հոդվածով նախատեսված արարքները կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով։
(47.4 - րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-7-Ն, փոփ. 17.05.16 ՀՕ-89-Ն)