Հոդված 47.4. Բուժտեխնիկայի, բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը, արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության կամ մարդու օրգանների և հյուսվածքների առևտրային (կոմերցիոն) բնույթ կրող գովազդը
Հոդված 47.4. Բուժտեխնիկայի, բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը, արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության կամ մարդու օրգանների և հյուսվածքների առևտրային (կոմերցիոն) բնույթ կրող գովազդը
(վերնագիրը փոփ. 17.05.16 ՀՕ-89-Ն, խմբ. 25.10.23 ՀՕ-343-Ն)
Գովազդատուի կողմից բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդների գովազդը առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության, ինչպես նաև թույլտվության պայմանների խախտմամբ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով։
Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից չլիցենզավորված սուբյեկտների գովազդ տարածելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։
Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության կամ մարդու օրգանների և հյուսվածքների առևտրային (կոմերցիոն) բնույթ կրող գովազդը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
Սույն հոդվածով նախատեսված արարքներից որևէ մեկը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:
(47.4-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-7-Ն, փոփ. 17.05.16 ՀՕ-89-Ն, խմբ., փոփ., լրաց. 25.10.23 ՀՕ-343-Ն)