Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 47.4. Բժշկական արտադրատեսակների կամ բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 47.4. Բժշկական արտադրատեսակների կամ բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը

(վերնագիրը փոփ. 17.05.16 ՀՕ-89-Ն, խմբ. 25.10.23 ՀՕ-343-Ն, լրաց. 12.07.24 ՀՕ-319-Ն, խմբ. 11.04.24 ՀՕ-154-Ն)

1. Գովազդատուի կողմից բժշկական արտադրատեսակների կամ բուժական մեթոդների գովազդն առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության, ինչպես նաև թույլտվության պայմանների խախտմամբ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

2. Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից չգրանցված կամ բժշկի հատուկ նշանակում կամ հսկողություն պահանջող բժշկական արտադրատեսակների կամ չլիցենզավորված սուբյեկտների գովազդ տարածելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

3. Սույն հոդվածով նախատեսված արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով:

(47.4-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-7-Ն, փոփ. 17.05.16 ՀՕ-89-Ն, խմբ., փոփ., լրաց. 25.10.23 ՀՕ-343-Ն, լրաց. 12.07.24 ՀՕ-319-Ն, խմբ. 11.04.24 ՀՕ-154-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։