Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-02-ից մինչև 2020-04-04։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 22 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 277. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության ժամկետները

գործել է մինչև 2020-04-04Բացել ARLIS-ում

Հոդված 277. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության ժամկետները

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և մյուս նյութերը գործի քննության համար լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում:

Սույն օրենսգրքի 40.1 -40.4,40.6 -40.12, 44, 172, 175, 180.1 և 182 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են մեկ օրվա ընթացքում, սույն օրենսգրքի 147 հոդվածի երկրորդ մասով նախատեսվածները` երեք օրվա ընթացքում, սույն օրենսգրքի 53 հոդվածով նախատեսվածները` հնգօրյա ժամկետում, սույն օրենսգրքի 103, 105, 106 հոդվածներով նախատեսվածները` յոթնօրյա ժամկետում:

Սույն օրենսգրքի 171.1-171.11-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ընդունված` տնտեսավարող սուբյեկտի իրավախախտման փաստը հաստատող որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 45-օրյա ժամկետում:

Սույն օրենսգրքի 40.13-40.15 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են մեկ ամսվա ընթացքում:

ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության այլ ժամկետներ:

(277-րդ հոդվածը խմբ. 28.05.86, 10.03.90, 02.08.91, 19.05.95 ՀՕ-137, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 26.05.11 ՀՕ-165-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-45-Ն, 23.03.18 ՀՕ-250-Ն, փոփ. 07.09.18 ՀՕ-376-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։