Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-02-ից մինչև 2020-04-04։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 42.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի (այսուհետ` առողջապահական տեսչական մարմին) պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ առողջապահական տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների և վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը

գործել է մինչև 2020-04-04Բացել ARLIS-ում

Հոդված 42.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի (այսուհետ` առողջապահական տեսչական մարմին) պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ առողջապահական տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների և վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը

(վերնագիրը փոփ. 27.11.06 ՀՕ-227-Ն, փոփ. 21.03.18 ՀՕ-173-Ն)

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի (այսուհետ` առողջապահական տեսչական մարմին) պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ առողջապահական տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների և վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

(42.1-ին հոդվածը լրաց. 08.12.04 ՀՕ-171-Ն, փոփ. 27.11.06 ՀՕ-227-Ն, 21.03.18 ՀՕ-173-Ն)

(42.1-ին հոդվածը 04.12.19 ՀՕ-266-Ն օրենքի 3-րդ հոդվածի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.07.2021 թվականին:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։