Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-02-ից մինչև 2020-04-04։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 219.1. Տարածքային կառավարման մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները

գործել է մինչև 2020-04-04Բացել ARLIS-ում

Հոդված 219.1. Տարածքային կառավարման մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները

Տարածքային կառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, ինչպես նաև սույն օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 1-ին, 9-րդ մասերով, 152.1-ին հոդվածի 4-րդ մասով և 54.5-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 2-8-րդ և 10-12-րդ մասերով, 48-րդ հոդվածով` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, 113-րդ, 124.7-րդ հոդվածով, 152.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, 152.2-րդ հոդվածի 1-ին մասով, 156-րդ, 157-րդ հոդվածի 2-րդ մասով, 157.15-րդ, 158-րդ (բացառությամբ 2-րդ, 3-րդ, 12-րդ, 17-րդ, 19-րդ, 21-րդ, 23-րդ, 26-րդ և 27-րդ մասերի), 162-րդ, 169.14-րդ հոդվածի 4-րդ մասով, 180-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 169.16-րդ, 189.11-րդ , 189.12-րդ և 189.18-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաև սույն օրենսգրքի 114-րդ, 154-րդ, 154.1-րդ, 156.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մասնավոր գերեզմանատների մասով, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով, 169.1-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձինք:

(219.1-ին լրաց. 23.06.97 ՀՕ-133, խմբ. 17.12.97 ՀՕ-189, 11.12.02 ՀՕ-496-Ն, 04.11.03 ՀՕ-30-Ն, 08.07.05 ՀՕ-168-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-262-Ն, 27.11.06 ՀՕ-227-Ն, խմբ. 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-296-Ն, խմբ. 02.12.08 ՀՕ-221-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-15-Ն. 04.10.10 ՀՕ-145-Ն, լրաց. 23.06.11 ՀՕ-222-Ն, փոփ. 23.06.11 ՀՕ-230-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, 11.09.12 ՀՕ-179-Ն, լրաց. 06.12.12 ՀՕ-228-Ն, 19.12.12 ՀՕ-247-Ն, 29.04.15 ՀՕ-31-Ն, 01.03.17 ՀՕ-75-Ն, փոփ. 22.05.18 ՀՕ-331-Ն, 08.05.19 ՀՕ-30-Ն, լրաց. 11.09.18 ՀՕ-381-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։