Հոդված 244.2. Հարկային մարմինները
Հոդված 244.2. Հարկային մարմինները
(վերնագիրը փոփ. 11.05.11 ՀՕ-155-Ն)
Հարկային մարմինները քննում են սույն օրենսգրքի 41.4, 48.1, 169, 169.9, 169.10, 169.11, 169.12, 169.13, 169.14 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով,169.15, 170.2, 170.4, 170.6, 170.7, 170.8, 170.9, 170.12, 170.13-րդ ,182.6-րդ հոդվածով և 189-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 169.2-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ հարկային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով, 169.1, 169.18, 169.26, 169.27 հոդվածներով, 198.2 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հարկային իրավախախտումների մասով ու 158 հոդվածի տասներկուերորդ, տասնիններորդ մասերով, 165-րդ, 165.10-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում, ինչպես նաև 170.3 հոդվածով նախատեսված պետական հարկերը և պետական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը:
Հարկային մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության վերադաս հարկային մարմնի վարչությունների պետերը և հարկային մարմնի հարկային (տարածքային) տեսչության պետերը, իսկ սույն օրենսգրքի 182.6-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ հարկային մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:
(244.2 - րդ հոդվածը փոփ. 11.05.92, 14.06.94 ՀՕ-105, 23.06.97 ՀՕ-133, 17.12.97 ՀՕ-189, 08.06.98 ՀՕ-226, 28.12.98 ՀՕ-283, 26.12.02 ՀՕ-517-Ն, 08.06.04 ՀՕ-94-Ն, 14.12.04 ՀՕ-187-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, 24.11.04 ՀՕ-136-Ն, 08.07.05 ՀՕ-151-Ն, 23.06.06 ՀՕ-89-Ն, լրաց. 05.12.06 ՀՕ-253-Ն, 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-241-Ն, 06.12.07 ՀՕ-296-Ն, լրաց. 25.02.08 ՀՕ-2-Ն, փոփ. 18.03.08 ՀՕ-8-Ն, 29.10.09 ՀՕ-199-Ն, 24.06.10 ՀՕ-118-Ն, 11.05.11 ՀՕ-155-Ն, 29.11.11 ՀՕ-294-Ն, 22.12.10 ՀՕ-264-Ն, լրաց. 06.12.12 ՀՕ-228-Ն, 11.12.13 ՀՕ-153-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-82-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-35-Ն, 24.10.19 ՀՕ-193-Ն, փոփ., լրաց. 19.01.21 ՀՕ-69-Ն, փոփ. 04.12.19 ՀՕ-266-Ն, 10.12.21 ՀՕ-395-Ն, փոփ., լրաց. 04.03.22 ՀՕ-46-Ն, փոփ. 18.01.22 ՀՕ-15-Ն )
(հոդվածը 03.03.21 ՀՕ-87-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային համակարգի ներդրման պահից)
(18.01.22 ՀՕ-15-Ն օրենքն ունի անցումային դրույթ)