Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-02-03-ից մինչև 2007-02-03։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 244.2. Հարկային տեսչության մարմինները

գործել է մինչև 2007-02-03Բացել ARLIS-ում

Հոդված 244.2. Հարկային տեսչության մարմինները

Հարկային տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 48.1, 165, 169, 169.9, 169.10, 169.11, 169.12, 169.13, 169.15, 170.2, 170.3, 170.4, 170.6, 170.7, 170.8, 170.9 և 170.12 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 169.1, 169.5, 169.7 և 182.1 հոդվածներով, 198.2 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների իրավախախտումների մասով ու 165 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում:

Հարկային տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության վերադաս հարկային մարմնի վարչությունների պետերը և հարկային մարմնի հարկային (տարածքային) տեսչության պետերը:

(244.2 հոդվածը փոփ. 11.05.92, 14.06.94 ՀՕ-105, 23.06.97 ՀՕ-133, 17.12.97 ՀՕ-189, 08.06.98 ՀՕ-226, 28.12.98 ՀՕ-283, 26.12.02 ՀՕ-517-Ն, 08.06.04 ՀՕ-94-Ն, 14.12.04 ՀՕ-187-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, 24.11.04 ՀՕ-136-Ն, 08.07.05 ՀՕ-151-Ն, փոփ. 23.06.06 ՀՕ-89-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։