Հոդված 169.5. Չձևակերպված աշխատող պահելը
Հոդված 169.5. Չձևակերպված աշխատող պահելը
Կազմակերպությունում կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու աշխատող պահելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար:
Նույն խախտումը վարչական տույժ նշանակվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար:
Սույն հոդվածով սահմանված տուգանքները չեն կիրառվում վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը, իսկ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի խախտման դեպքերում:
(169.5 հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-499-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-187-Ն, լրաց., փոփ. 11.11.05 ՀՕ-217-Ն)