Հոդված 254. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը
Հոդված 254. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը
Վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք), իսկ վարչական դատարանի իրավասությանը վերապահված հարցերով`
1) սույն օրենսգրքի 40.1, 40.2, 40.4, 40.6-40.9, 40.11, 40.13-40.19 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ իրավասու ընտրական հանձնաժողովի նիստն արձանագրողը կամ հանձնաժողովի այն անդամը, որին հայտնի է դարձել իրավախախտման մասին.
2) սույն օրենսգրքի 40.12 և 183.1 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը.
3) սույն օրենսգրքի 41.5, 47.14, 180.1 և 206.16 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` ոստիկանության իրավասու մարմինը.
4) (կետն ուժը կորցրել է 02.05.24 ՀՕ-221-Ն)
5) (կետն ուժը կորցրել է 07.02.12 ՀՕ-2-Ն)
6) սույն օրենսգրքի 189.2 -189.6 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` լեզվի պետական տեսչությունը.
7) սույն օրենսգրքի 147, 189.9 և 189.25, 189.26-189.28 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը.
8) (կետն ուժը կորցրել է 25.10.23 ՀՕ-343-Ն)
9) (կետն ուժը կորցրել է 02.05.24 ՀՕ-221-Ն, 11.04.24 ՀՕ-191-Ն)
10) (կետն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-8-Ն)
11) սույն օրենսգրքի 206.9 հոդվածով նախատեսված դեպքում` դատավճռի, վճռի կամ այլ դատական ակտի կատարումն ապահովող պետական մարմինը (պաշտոնատար անձը).
12) (կետն ուժը կորցրել է 02.05.24 ՀՕ-221-Ն)
13) (կետն ուժը կորցրել է 02.05.24 ՀՕ-221-Ն)
14)
Արձանագրություն չի կազմվում սույն օրենսգրքի 137.9-րդ, 170.5, 171.1-171.11,189.7 հոդվածներով, 198.2 հոդվածի հինգերորդ մասով, 246.1 և 257 հոդվածներով նախատեսված դեպքերում:
Սույն օրենսգրքի 40.1-40.4 և 40.6-40.19 հոդվածներով նախատեսված դեպքերում համապատասխան ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, թեկնածուները կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմերը հայցադիմում են ներկայացնում անկախ իրավասու ընտրական հանձնաժողովի նիստն արձանագրողի կողմից կամ հանձնաժողովի այն անդամի կողմից, որին հայտնի է դարձել իրավախախտման մասին, համապատասխան արձանագրություն կազմած լինելու կամ չլինելու հանգամանքից:
Սույն օրենսգրքի 40.1-ին, 40.2-րդ, 40.4-րդ, 40.6-40.9-րդ, 40.11-րդ, 40.13-40.19-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ իրավասու ընտրական հանձնաժողովի նիստում վարչական իրավախախտում ենթադրյալ կատարած անձի բացակայությամբ հարցը քննարկվում և արձանագրությունը կազմվում է, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ծանուցելու վերաբերյալ, և եթե նա չի ներկայացել և կամ չի ցանկացել մասնակցել նիստին կամ արձանագրության կազմմանը: Այդ դեպքում արձանագրությունը կազմվում է նրա բացակայությամբ, և դրա օրինակն անմիջապես ուղարկվում է նրան՝ նշելով սույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքներն ու պարտականությունները։
(254-րդ հոդվածը խմբ. 08.02.11 ՀՕ-48-Ն, փոփ., լրաց. 26.05.11 ՀՕ-165-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-34-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-247-Ն, լրաց. 17.05.16 ՀՕ-51-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-8-Ն, 01.03.17 ՀՕ-45-Ն, լրաց. 09.06.17 ՀՕ-106-Ն, 23.03.18 ՀՕ-250-Ն, լրաց., փոփ. 13.12.17 ՀՕ-324-Ն, 07.09.18 ՀՕ-376-Ն, խմբ., փոփ. 07.05.21 ՀՕ-205-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-120-Ն, լրաց. 30.06.21 ՀՕ-303-Ն, 23.03.22 ՀՕ-73-Ն, փոփ. 07.12.22 ՀՕ-542-Ն, 12.07.23 ՀՕ-267-Ն, 25.10.23 ՀՕ-343-Ն, 03.03.21 ՀՕ-87-Ն, 02.05.24 ՀՕ-221-Ն, փոփ., լրաց. 05.12.24 ՀՕ-511-Ն, լրաց. 03.07.25 ՀՕ-202-Ն, փոփ. 11.04.24 ՀՕ-191-Ն, 11.05.26 ՀՕ-197-Ն)
(03.03.21 ՀՕ-87-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(02.05.24 ՀՕ-221-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(հոդվածը 12.06.24 ՀՕ-268-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից)
⚖Հոդված 255. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությունը
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք:
Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, իսկ 40.1-ին, 40.2-րդ, 40.4-րդ, 40.6-40.9-րդ, 40.11-րդ, 40.13-40.19-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով նաև, եթե անձը, ծանուցված լինելով նիստի մասին, ներկա չի գտնվել նիստին կամ չի մասնակցել արձանագրության կազմմանը, ապա դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները:
Արձանագրություն կազմելիս, իսկ 40.1-ին, 40.2-րդ, 40.4-րդ, 40.6-40.9-րդ, 40.11-րդ, 40.13-40.19-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով նաև ծանուցման մեջ խախտողին բացատրվում է սույն օրենսգրքի 267 հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշվում է արվում:
Արձանագրությունը թվային եղանակով կազմելու դեպքում իրավախախտում կատարած անձի ստորագրությունն ստացվում է թվային եղանակով, իսկ նրա` բացատրություն տալու և դիտողություններ անելու իրավունքի իրացման փաստը և բովանդակությունն ամրագրվում են տեսաձայնագրման միջոցով:
Եթե սույն օրենսգրքի 124․6-րդ և 126-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումներն ի հայտ են գալիս փորձաքննության արդյունքում, ապա վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելիս վարչական իրավախախտում կատարած անձի ներկայությունը պարտադիր չէ: Այդ դեպքում արձանագրությունն ստորագրում է միայն այն կազմող անձը և արձանագրության պատճենը, ինչպես նաև սույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված՝ վարչական իրավախախտում կատարած անձի իրավունքների ու պարտականությունների մասին ծանուցումը գործի քննության ժամանակի և տեղի մասին ծանուցման հետ ուղարկում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձին:
(255-րդ հոդվածը լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն, 05.12.24 ՀՕ-511-Ն, 12.05.25 ՀՕ-113-Ն)
(12.05.25 ՀՕ-113-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 03.07.26 ՀՕ-406-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո)
(03.07.26 ՀՕ-406-Ն օրենքն ունի անցումային դրույթ)