Հոդված 40.1. Քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելը
Հոդված 40.1. Քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելը
(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)
Քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:
Քվեարկության և դրան նախորդող օրը տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով քարոզչություն կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:
(40.1 -ին հոդվածը փոփ. 02.08.91, 02.09.93 ՀՕ-79, 19.05.95 ՀՕ-137, 19.03.99 ՀՕ-287, խմբ. 26.05.11 ՀՕ-165-Ն, 25.05.16 ՀՕ-55-Ն)