Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-02-15-ից մինչև 2024-03-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 47.1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու կանոնները խախտելը

գործել է մինչև 2024-03-01Բացել ARLIS-ում

Հոդված 47.1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու կանոնները խախտելը

Բժշկական փորձաքննության իրականացման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝

սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով։

Ախտաբանաանատոմիական դիահերձումների և (կամ) ձևաբանական հետազոտությունների անցկացումը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված պայմանների կամ կարգերի խախտմամբ դիահերձում և (կամ) ձևաբանական հետազոտություն իրականացնողի նկատմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից բուժսպասարկման համար վճարներ գանձելը կամ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրումը մերժելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

(471 -ին հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-7-Ն, խմբ. 03.10.11 ՀՕ-259-Ն, փոփ. 25.10.23 ՀՕ-332-Ն)

(հոդվածը 25.10.23 ՀՕ-339-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի մարտի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։