Հոդված 170.8. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ իրացնելը
Հոդված 170.8. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ իրացնելը
(վերնագիրը փոփ. 16.05.16 ՀՕ-82-Ն)
1. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ օտարելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` oրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով:
2. Նույն խախտումը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հիսուն հազարից երկու հարյուր հազար դրամ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
3. Նույն խախտումը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է երկու հարյուր հազարից հինգ հարյուր հազար դրամ`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:
4. Նույն խախտումը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ և ավելի`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարերկուհարյուրապատիկի չափով:
5. (մասն ուժը կորցրել է 16.12.21 ՀՕ-409-Ն)
(170.8- րդ հոդվածը լրաց. 08.06.98 ՀՕ-226, փոփ. 26.06.02 ՀՕ-393-Ն, 11.12.02 ՀՕ-479-Ն, խմբ. 26.10.10 ՀՕ-148-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-12-Ն, 16.05.16 ՀՕ-82-Ն, խմբ. 24.10.19 ՀՕ-197-Ն, փոփ. 16.12.21 ՀՕ-409-Ն)