Հոդված 171.12
Հոդված 171.12.
«Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները խախտելը
1. Առանց զբոսաշրջային փաթեթի պայմանագրի զբոսաշրջային փաթեթ տրամադրելը կամ զբոսաշրջային ծառայություններ մատուցելը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող պարտադիր տեղեկությունները զբոսաշրջային փաթեթի պայմանագրում չներառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
2. Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման կողմից իր կանոնադրության փոփոխություններն առանց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հետ համաձայնեցնելու ընդունելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
3. Հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից սպառողի և նրա գույքի անվտանգությունն ապահովելու համար ներքին կանոնակարգ չհաստատելը կամ դրա պահանջները չպահպանելը կամ այդ կանոնակարգի՝ պետական լիազոր մարմնի սահմանած նվազագույն պահանջները չապահովելը կամ «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկությունները չհավաքելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
4. Հյուրանոցային տնտեսության օբյեկտում հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից սպառողների համար տեսանելի հատվածում «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկությունները չտեղադրելը կամ սահմանված ձևին համապատասխան չտեղադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
5. Նոր կառուցվող հյուրանոցներում և առողջարաններում հաշմանդամություն ունեցող անձանց համար հյուրանոցային ծառայություններից օգտվելու և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն ստանալու հնարավորություն չապահովելը կամ այդ մասին հյուրերի համար տեսանելի հատվածներում տեղեկատվություն չտեղադրելը կամ չպահպանելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
6.
7.
8.
9.
10.
11. Առանց զբոսաշրջային ծառայություն մատուցելու իրավունքի զբոսաշրջային ծառայություններ մատուցելուն ուղղված թիրախավորված առաջարկներ ներկայացնելը մեկ կամ ավելի թվով անձանց հրապարակային վայրերում՝ նպատակ ունենալով համոզելու կամ հարկադրելու այդ անձանց օգտվելու զբոսաշրջային ծառայությունից՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
12.
13. «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները (բացառությամբ սույն հոդվածի 1-11-րդ մասերով նախատեսված դեպքերի) խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
(հոդվածի 6-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ 7-րդ և 8-րդ մասերը՝ 2025 թվականի հունիսի 30-ից` համաձայն 22.12.23 ՀՕ-5-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի)