Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-24-ից մինչև 2024-11-08։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 13 · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 177. Երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելը

գործել է մինչև 2024-11-08Բացել ARLIS-ում

Հոդված 177. Երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելը

(վերնագիրը խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)

1. 18 տարին լրացած անձի կողմից երեխային ոչ սթափ վիճակի հասցնելը, որը դրսևորվել է վերջինիս կողմից ոգելից խմիչքներ օգտագործելով կամ ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական նպատակներով օգտագործելով, ինչպես նաև երեխային թափառաշրջիկության կամ մուրացկանության դրդելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով։

(177-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։