Հոդված 43. Սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները տրանսպորտում խախտելը
Հոդված 43. Սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները տրանսպորտում խախտելը
Երկաթուղային տրանսպորտում սահմանված սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները, հիգիենիկ նորմատիվները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Օդային տրանսպորտում սահմանված սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները, հիգիենիկ նորմատիվները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնհինգապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
(Վերնագիրը լրաց. 27.11.06 ՀՕ-227-Ն)
(43-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, լրաց., փոփ. 27.11.06 ՀՕ-227-Ն)