Հոդված 169.1. Հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարման նվազեցում, կամ հայտարարագիրը, հաշվարկը սահմանված ժամկետում չներկայացնելը
Հոդված 169.1. Հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարման նվազեցում, կամ հայտարարագիրը, հաշվարկը սահմանված ժամկետում չներկայացնելը
Հաշվապահական հաշվառումից բացի, օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվառում (գրանցում) չվարելը կամ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելը կամ հաշվառումը (գրանցումը) այնպիսի խախտումով վարելը կամ հայտարարագրի կամ հաշվարկի կամ հաշվետվության (այդ թվում` հաշվապահական) կամ հարկման կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարման հիմք հանդիսացող այլ փաստաթղթի մեջ այնպիսի կեղծ տվյալներ մտցնելը, որոնք կարող են առաջացնել (առաջացրել են) հարկի կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարման նվազեցում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև քսանհինգապատիկի չափով:
Հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային տեսչության կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
(169.1 հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 23.06.97 ՀՕ-133, 26.12.02 ՀՕ-517-Ն, 26.12.02 ՀՕ-499-Ն, 03.12.03 ՀՕ-44-Ն, 11.11.05 ՀՕ-217-Ն)