Հոդված 170.9. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորման կանոնները խախտելը
Հոդված 170.9. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորման կանոնները խախտելը
Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) մեկից ավելի անգամ oգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ դրոշմավորման ենթակա ապրանքները ոչ այդ արտադրատեսակի դրոշմավորման համար տրամադրված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորված, ինչպես նաև որոշակի տարողության համար տրամադրված ակցիզային դրոշմանիշերով այլ տարողություն ունեցող տարաներով (տուփերով) տարայավորված` դրոշմավորված ապրանքներն իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` oրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
(170.9 - րդ հոդվածը լրաց. 08.06.98 ՀՕ-226, փոփ. 26.06.02 ՀՕ-393-Ն, 11.12.02 ՀՕ-479-Ն, խմբ. 26.10.10 ՀՕ-148-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-12-Ն)