Հոդված 244.7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը
Հոդված 244.7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը
(վերնագիրը փոփ. 11.09.12 ՀՕ-179-Ն)
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 95.3 հոդվածով, 158 հոդվածի երկրորդ, երրորդ, քսանմեկերորդ և քսանչորսերորդ մասերով և 188 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողության և Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման վերահսկողության գլխավոր պետական տեսուչը:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համապատասխան մարմինները քննում են սույն օրենսգրքի 158-րդ հոդվածի 26-րդ և 27-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Սույն մասով նախատեսված գործերով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի (ունեն) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը (անձինք):
(2447- րդ հոդվածը լրաց. 28.04.98 ՀՕ-212, 11.12.02 ՀՕ-495-Ն, 11.12.02 ՀՕ-496-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-262-Ն, 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-296-Ն, 12.09.08 ՀՕ-142-Ն, փոփ., լրաց. 11.09.12 ՀՕ-179-Ն)