Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-01-06-ից մինչև 2013-01-07։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 40.9. Թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների հրապարակման համար օրենքով սահմանված կարգը խախտելը

գործել է մինչև 2013-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 40.9. Թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների հրապարակման համար օրենքով սահմանված կարգը խախտելը

Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցում հրապարակելիս դրանում օրենքով նախատեսված տեղեկությունները չնշելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, հարցում իրականացնող կազմակերպության նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

Քվեարկության օրվան նախորդող 7 օրվա ընթացքում, ներառյալ` քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, հարցում իրականացնող կազմակերպության նկատմամբ` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:

(40.9 - րդ հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-165-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։