Հոդված 307. Տեղում գանձվող տուգանք նշանակելու մասին որոշման կատարումը
Հոդված 307. Տեղում գանձվող տուգանք նշանակելու մասին որոշման կատարումը
Վարչական իրավախախտման տեղում տուգանքը սույն օրենսգրքի 257 հոդվածին համապատասխան գանձելու դեպքում խախտողին տրվում է սահմանված նմուշի անդորրագիր:
Տուգանքը վարչական իրավախախտման տեղում չվճարելու դեպքում գործի վարույթը, իսկ այնուհետև որոշման կատարումը իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կարգով:
Եթե սույն օրենսգրքի 224 հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետում նշված հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարած անձը չի վիճարկում իր կատարած իրավախախտման փաստը, ապա նա իրավունք ունի տուգանքը վճարելու տեղում, այդ թվում` անկանխիկ եղանակով: Տուգանքի վճարման մասին խախտողին տրվում է սահմանված նմուշի անդորրագիր, որը ֆինանսական խիստ հաշվառման փաստաթուղթ է:
(307-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)