Հոդված 244.11. Քաղաքաշինական պետական տեսչության մարմինները
Հոդված 244.11. Քաղաքաշինական պետական տեսչության մարմինները
Քաղաքաշինական պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 157-157.12-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև 152-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` քաղաքաշինական նորմերի խախտման մասով:
Քաղաքաշինական պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
1) քաղաքաշինական պետական տեսչության պետը և նրա տեղակալները` 157-157.14 -րդ հոդվածներով նախատեսված դեպքերում` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից բարձր չափով, իսկ 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով.
2) քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման պետերը` 157-157.14 -րդ հոդվածներով նախատեսված դեպքերում` տուգանք` մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով.
3) քաղաքաշինական պետական տեսուչները` նախազգուշացում:
(244.11 հոդվածը լրաց. 04.11.03 ՀՕ-30-Ն, փոփ 24.05.06 ՀՕ-72-Ն)