Հոդված 244.11. Քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը
Հոդված 244.11. Քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը
(վերնագիրը փոփ. 10.06.19 ՀՕ-65-Ն)
Քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 152.2-րդ հոդվածի 2-րդ մասով, 156.1-ին հոդվածով, 157.1-157.14-րդ և 157.16-157.18-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև 152-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` քաղաքաշինական նորմերի խախտման մասով:
Քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
1) քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը և նրա տեղակալները` 157.1-157.14-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից բարձր չափով, 157.16-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, 152.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով, 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, ինչպես նաև 157.17-րդ և 157.18-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում.
2) քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները` 157.1-157.14-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում` տուգանք` մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, 157.16-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով.
3) քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողները` նախազգուշացում:
(244.11 - րդ հոդվածը լրաց. 04.11.03 ՀՕ-30-Ն, փոփ 24.05.06 ՀՕ-72-Ն, փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-247-Ն, լրաց. 29.04.15 ՀՕ-31-Ն, փոփ. 10.06.19 ՀՕ-65-Ն, լրաց. 05.05.21 ՀՕ-196-Ն, փոփ., լրաց. 16.12.21 ՀՕ-401-Ն)