Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Այս հոդվածն ուժը կորցրել է -ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 38 · ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

Հոդված 193. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար պետական բյուջե վճարման ենթակա ճանապարհային հարկի հաշվարկման և վճարման կարգը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 193. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար պետական բյուջե վճարման ենթակա ճանապարհային հարկի հաշվարկման և վճարման կարգը

1. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար պետական բյուջե վճարման ենթակա ճանապարհային հարկը հաշվարկվում և վճարվում է հետևյալ կարգով.

1) Հայաստանի Հանրապետություն յուրաքանչյուր մուտքի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով և պետական բյուջե է վճարվում մինչև Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ մինչև նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում՝ մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի ելքի պահը.

2) Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվան հաջորդող 15 օրվա ընթացքում նույն ավտոտրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետություն մեկից ավելի անգամ մուտք գործելու դեպքում ճանապարհային հարկը հաշվարկվում է յուրաքանչյուր մուտքի համար Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ մինչև Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը ներառյալ, իսկ մինչև նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում՝ մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի ելքի պահը.

3) Հայաստանի Հանրապետության տարածքում 15 օրից ավելի գտնվելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ 15 օրվա կամ ավելի պակաս ժամկետի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով և պետական բյուջե է վճարվում մինչև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու (սույն մասի 2-րդ կետում նշված դեպքում՝ վերջին մուտքից հաշված) տասնհինգօրյա ժամկետը լրանալու օրվան հաջորդող հինգերորդ օրը ներառյալ, իսկ մինչև նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում՝ մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի ելքի պահը:

Սույն մասին համապատասխան կատարված վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) ճանապարհային հարկ վճարողները պահպանում են հետագայում ճանապարհային հարկի վճարման փաստը հավաստելու նպատակով:

2. (մասն ուժը կորցրել է 20.01.26 ՀՕ-7-Ն)

3. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում մաքսային մարմինները ստուգում են սույն գլխին համապատասխան ճանապարհային հարկի հաշվարկված և վճարված լինելը կամ ճանապարհային հարկի վճարման արտոնությունից օգտվելու իրավունքը: Սույն հոդվածի 1-ին մասում նշված կարգով հաշվարկված ճանապարհային հարկի գումարից պակաս վճարումների դեպքում մաքսային մարմինները պակաս վճարված հարկի գումարը և հարկի վճարումն ուշացնելու համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարները գանձում են ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ։ Ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ մաքսային մարմինները կատարում են Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների գծով ճանապարհային հարկի պարտավորությունների (այդ թվում՝ ճանապարհային հարկի վճարումը հավաստող անդորրագրերի կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերի) հաշվառում՝ վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) հետագայում կրկին որպես ճանապարհային հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ չօգտագործվելու համար:

4. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում մաքսային մարմիններին, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով պահանջի դեպքում ճանապարհային երթևեկության անվտանգության մարմնին ճանապարհային հարկ վճարողները ներկայացնում են ճանապարհային հարկի վճարումը հավաստող փաստաթղթերը կամ ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող՝ Օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան փաստաթղթերը:

(193-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 20.01.26 ՀՕ-7-Ն)

(20.01.26 ՀՕ-7-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։