Հոդված 293. Ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման կանգնելը
Հոդված 293. Ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման կանգնելը
1. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով սահմանված դեպքերում Օրենսգրքի 292-րդ հոդվածին համապատասխան՝ որպես ԱԱՀ վճարող, հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը` սույն մասում նշված կետերով սահմանված օրը:
2. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով, ինչպես նաև 2-րդ մասի 2-րդ կետով և 3-րդ մասով սահմանված դեպքերում Օրենսգրքի 292-րդ հոդվածին համապատասխան՝ որպես ԱԱՀ վճարող, հաշվառումն իրականացվում է հարկ վճարողի ներկայացրած հայտարարության հիման վրա` սույն մասում նշված կետերով սահմանված օրը:
(293-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն, 06.05.26 ՀՕ-234-Ն)
(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(06.05.26 ՀՕ-234-Ն օրենքն ունի անցումային դրույթ)