Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԿԱՄ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐԳլուխ 77 · ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 402.3. Հաշվետու ֆինանսական հաստատության կամ հաշվետերերի և վերահսկող անձանց կողմից ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունները տրամադրելու, հաշվետերերի և վերահսկող անձանց չբացահայտման մասին տեղեկություն ներկայացնելու, ստուգման (ուսումնասիրության) ընթացակարգերը պահպանելու կանոնները խախտելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 402.3. Հաշվետու ֆինանսական հաստատության կամ հաշվետերերի և վերահսկող անձանց կողմից ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունները տրամադրելու, հաշվետերերի և վերահսկող անձանց չբացահայտման մասին տեղեկություն ներկայացնելու, ստուգման (ուսումնասիրության) ընթացակարգերը պահպանելու կանոնները խախտելը

(վերնագիրը խմբ. 03.07.26 ՀՕ-310-Ն)

1. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Օրենսգրքի 80.2-րդ գլխով կամ դրա համաձայն ընդունված իրավական ակտերով նախատեսված պատշաճ ուսումնասիրության կամ հավաստող փաստաթղթերի պահպանման պարտավորությունները յուրաքանչյուր հաշվետիրոջ մասով չկատարվելու դեպքում հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով:

2. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Ստանդարտով սահմանված տեղեկությունները Օրենսգրքի 80.2-րդ գլխով կամ դրա համաձայն ընդունված իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով հարկային մարմնին Օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չտրամադրվելու դեպքում յուրաքանչյուր չտրամադրված տեղեկության համար հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 500 հազար դրամի չափով: Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, հաշվետու ֆինանսական հաստատության կողմից տեղեկությունները չտրամադրվելու դեպքում յուրաքանչյուր չտրամադրված տեղեկության համար հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով:

3. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Ստանդարտով սահմանված տեղեկությունները Օրենսգրքի 80.2-րդ գլխով կամ դրա համաձայն ընդունված իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով հարկային մարմնին Օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետից ուշ տրամադրվելու դեպքում Օրենսգրքով սահմանված ժամկետից ուշ տրամադրված յուրաքանչյուր տեղեկության համար հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 250 հազար դրամի չափով:

4. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկություններ տրամադրվելու դեպքում յուրաքանչյուր ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկության համար հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով:

5. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պատշաճ ուսումնասիրության ընթացակարգերի նպատակներով ստացված ինքնահայտարարագրի մեջ կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկություն տրամադրվելու դեպքում հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 500,000 դրամի չափով:

6. Հաշվետերերի և վերահսկող անձանց կողմից ինքնահայտարարագիր չներկայացվելու դեպքում կամ ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկություն տրամադրվելու դեպքում հաշվետերերից կամ վերահսկող անձանցից ինքնահայտարարագիր չներկայացնելու յուրաքանչյուր դեպքի կամ ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկության տրամադրման համար գանձվում է տուգանք՝ 500,000 դրամի չափով:

7. Եթե հաշվետու ֆինանսական հաստատությունն օտարերկրյա իրավաբանական կազմավորում կամ մասնաճյուղ է, որը գտնվում է Հայաստանում, ապա տույժը կիրառվում է հաշվետու ֆինանսական հաստատության գործունեության կառավարման համար պատասխանատու անձի նկատմամբ: Սույն մասի կիրառման իմաստով՝ պատասխանատու անձը տրաստի դեպքում կառավարիչն է, իսկ գործընկերության դեպքում՝ գործընկերը:

8. Սույն հոդվածով սահմանված խախտումների հայտնաբերման դեպքերում տուգանքներ չեն կիրառվում, եթե ֆինանսական հաստատությունը ձեռնարկել է խախտումը վերացնելու համար անհրաժեշտ գործողություններ և փաստացի դրանք վերացրել է մինչև պատասխանատվության միջոցի վարույթի ավարտը, կամ խախտումը կրում է տեխնիկական բնույթ:

9. Մինչև սույն հոդվածով սահմանված տուգանքի կիրառումը հարկային մարմինը տուգանքի կիրառման մասին վարչական ակտի նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ վարչական ակտով սահմանված տուգանքի կիրառման պարագայում հաշվետու ֆինանսական հաստատությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված ծանր ֆինանսական կացության հանգեցնելու հնարավորության վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նման եզրակացություն ստանալու դեպքում հարկային մարմինը կարող է չկիրառել վարչական ակտով արձանագրված տուգանքը, եթե հաշվետու ֆինանսական հաստատությունը պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ:

(402.3-րդ հոդվածը լրաց. 10.09.24 ՀՕ-338-Ն, խմբ. 03.07.26 ՀՕ-310-Ն)

(10.09.24 ՀՕ-338-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։