Հոդված 111. Ծախսերը
Հոդված 111. Ծախսերը
1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ համապատասխանաբար 1-ին և 3-րդ կետերով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե սույն հոդվածի 2-րդ մասով և Օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ:
2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս թույլատրվում է առանց փաստաթղթերով հիմնավորման համախառն եկամտից նվազեցնել Կառավարության սահմանած չափը չգերազանցող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում տրվող հատուցման գումարները:
(111-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 23.03.18 ՀՕ-261-Ն)