Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-06-30-ից մինչև 2018-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2018-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸԳլուխ 54 · ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ, ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 278. Արտոնագրային հարկի ելակետային տվյալները

գործել է մինչև 2018-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 278. Արտոնագրային հարկի ելակետային տվյալները

1. Արտոնագրային հարկի հաշվարկման համար հիմք են ընդունվում հետևյալ ելակետային տվյալները.

1) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

2) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու համար մեքենաների քանակը.

3) ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու համար` համապատասխանաբար ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը: Ընդ որում, եթե միկրոավտոբուսների կամ ավտոբուսների քանակը, որոնց վերաբերյալ սահմանված կարգով նախապես ներկայացվել է արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարություն, պակաս է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների կամ ավտոբուսների (առանց պահուստային տրանսպորտային միջոցի) քանակից, ապա տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ելակետային տվյալը որոշվում է տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների կամ ավտոբուսների (ներառյալ` պահուստային տրանսպորտային միջոցների) քանակով.

4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար` վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղերի քանակը: Վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղ է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության համար նախատեսված յուրաքանչյուր տեղը: Վարսավիրական ծառայության մատուցման տարբեր աշխատատեղերը մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ (միանման) աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր.

5) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերի քանակը: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղ է համարվում ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման տեսակների (այդ թվում` մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով ավտոմեքենաների լվացման) մեկ ամբողջական գործընթացի ապահովման համար հատուկ սարքավորումներով կահավորված տարածքը: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման տարբեր աշխատատեղերը մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ (միանման) աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր.

6) ավտոկանգառների գործունեության համար` ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված ընդհանուր տարածքը` արտահայտված քառակուսի մետրով.

7) բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար` խաղասեղանների քանակը.

8) սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեության համար` խաղասեղանների քանակը.

9) մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության համար` մետաղադրամով շահագործվող ավտոմատների քանակը.

10) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեության համար` խաղային ավտոմատների քանակը.

11) ատամնաբուժական գործունեության համար` ատամնաբուժական ծառայությունների մատուցման համար նախատեսված բազկաթոռների թիվը: Ընդ որում, ատամնաբուժական ծառայությունների ընթացքում մատուցված ռենտգենաբանական ծառայությունների մատուցումը համարվում է որպես առանձին ծառայության մատուցում, եթե այդ ծառայությունը մատուցվում է նույն հարկ վճարողի կողմից` առանց ատամնաբուժական այլ ծառայությունների մատուցման.

12) ատամնատեխնիկական գործունեության համար` ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման աշխատատեղերի թիվը: Ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման ընթացքում մեկ աշխատատեղ է համարվում մեկ ատամնատեխնիկի և գիպսային մոդելների ստացման, զոդման, պոլիմերացման, փայլեցման, ձուլման աշխատանքներ կատարող մինչև երկու օժանդակ (տեխնիկական) աշխատակիցների աշխատատեղերի ամբողջությունը.

13) տոտալիզատորի կազմակերպման համար` տոտալիզատորի կազմակերպչի կողմից խաղադրույքների ընդունման համար նախատեսված համակարգիչների քանակը.

14) ինտերնետ տոտալիզատորի համար` ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի թիվը: Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար ելակետային տվյալ է համարվում խաղասրահում ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակը.

15) առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեության համար` թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի ցուցադրման և (կամ) վաճառքի համար օգտագործվող վաճառասեղանի կամ վաճառակետի մակերեսը` արտահայտված քառակուսի մետրով:

2. Ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելիս ավտոբուսի անսարքության դեպքում արտոնագրային հարկ վճարող համարվող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը այդ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կարող է այն փոխարինել նստատեղերի նույն կամ պակաս քանակ ունեցող ավտոբուսով` նախապես այդ մասին տեղեկացնելով հարկային մարմնին` Կառավարության սահմանած կարգով: Սույն մասի դրույթները չեն տարածվում Երևան քաղաքում և Երևան քաղաքի հետ կապված երթուղիներով ուղևորափոխադրումների վրա:

3. (մասն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

4. Տոտալիզատորի, ինչպես նաև անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները Կառավարության սահմանած կարգով ենթակա են հարկային մարմնի կողմից հաշվառման:

5. Որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար տվյալ գործունեության տեսակի մասով ներկայացված ելակետային տվյալը չի կարող նվազեցվել, բացառությամբ եթե ելակետային տվյալը նվազեցվում է մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ ներկայացված հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրվան նախորդող օրը ներառյալ:

(278-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 21.12.17 ՀՕ-266-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։