Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-06-30-ից մինչև 2018-07-01։Բացել գործող տեքստը
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԸԳլուխ 43 · ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 212. Բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառման կարգը

գործել է մինչև 2018-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 212. Բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառման կարգը

1. Բնօգտագործման վճար վճարողները ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով Կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում տեղադրում և շահագործում են ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր, որոնք Կառավարության սահմանած կարգով ենթակա են կնքման` նույն կարգով սահմանված լիազոր պետական մարմինների կողմից: Արդյունահանված պաշարների ծավալների վերաբերյալ տվյալները Կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում արձանագրվում են համապատասխան լիազոր մարմինների և բնօգտագործման վճար վճարողի ներկայացուցիչների համատեղ ակտով:

2. Բնօգտագործման վճար վճարողները հանքային ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով Կառավարության սահմանած կարգով`

1) միայն մեկ նպատակով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս անմիջապես հորատանցքի (աղբյուրի) վրա տեղադրված գազանջատիչից դուրս եկող ջրախողովակի (այսուհետ՝ առաջնային խողովակ) վրա տեղադրում են ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր.

2) միաժամանակ մեկից ավելի նպատակներով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս առաջնային խողովակին միացված հանքային ջրի օգտագործման յուրաքանչյուր նպատակի համար առանձնացված յուրաքանչյուր խողովակի վրա տեղադրում են ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր.

3) ածխաթթու գազ ստանալու նպատակով գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված կամ միացված լինելու դեպքում մինչև ածխաթթու գազ ստանալու սարքն ընկած հատվածում տեղադրում են գազաչափ:

Սույն մասում նշված ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը և գազաչափերը Կառավարության սահմանած կարգով ենթակա են կնքման նույն կարգով սահմանված լիազոր պետական մարմինների կողմից: Արդյունահանված պաշարների ծավալների վերաբերյալ տվյալները Կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում արձանագրվում են հարկային մարմնի և բնօգտագործման վճար վճարողի ներկայացուցիչների համատեղ ակտով:

(212-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։