Հոդված 163. Կիրառվող հասկացությունները և լիազոր մարմինները
Հոդված 163. Կիրառվող հասկացությունները և լիազոր մարմինները
1. Հայաստանի Հանրապետության ջրային և ընդերքի մասին օրենսգրքերում, «Ջրի ազգային ծրագրի մասին», «Թափոնների մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերում կիրառվող հասկացությունները սույն բաժնում կիրառվում են այդ իրավական ակտերում կիրառվող իմաստներով ու նշանակությամբ, եթե սույն բաժնով այլ բան սահմանված չէ:
2. Օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանված «լիազոր մարմին» հասկացությունը Օրենսգրքի սույն բաժնի կիրառության իմաստով ունի հետևյալ նշանակությունը.
1) բնապահպանական մարմին` բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին.
2) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին` բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման ու կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վարչարարության և ստուգման իրավասություն ունեցող ստորաբաժանում:
(163-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)