Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-06-29-ից մինչև 2019-07-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸԳլուխ 60 · ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 295. Հարկ վճարողի հաշվառման հարկային մարմինը փոփոխելը

գործել է մինչև 2019-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 295. Հարկ վճարողի հաշվառման հարկային մարմինը փոփոխելը

1. Հարկ վճարողի հաշվառման հարկային մարմինը կարող է փոփոխվել հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սույն հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերից մեկի առկայության դեպքում, եթե՝

1) կազմակերպության գտնվելու (ֆիզիկական անձի դեպքում` հաշվառման կամ բնակության) և գործունեության փաստացի իրականացման վայրերը (փոստային հասցեները) չեն համապատասխանում միմյանց.

2) հարկ վճարողը գործունեություն է իրականացնում մեկից ավելի հասցեներում:

2. Հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մեկ հարկային մարմնից մեկ այլ հարկային մարմին տեղափոխելու հիմքերն են՝

1) գործունեության հիմնական վայրի փոփոխությունը.

2) համախառն եկամտի կառուցվածքում որևէ մեկ վայրից ստացվող եկամտի տեսակարար կշռի գերակայությունը.

3) գործարար շահերի կենտրոնի, կազմակերպության ղեկավար մարմնի գտնվելու վայրի փոփոխությունը.

4) գործունեության ոլորտային, սեզոնային, տարածքային կամ նմանատիպ այլ առանձնահատկությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։