Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-07-11-ից մինչև 2019-07-20։Բացել գործող տեքստը
(սույն օրենսգրքի 12-րդ բաժինը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից` համաձայն սույն օրենսգրքի 444-րդ հոդվածի 9-րդ մասի:)Գլուխ 54 · ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ, ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 268. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելը

գործել է մինչև 2019-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 268. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելը

1. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը դադարում է այդպիսին համարվելուց, եթե`

1) հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն` նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին` հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը կամ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն` այդ հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.

2) ընթացիկ հարկային տարում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 24 միլիոն դրամը` գերազանցելու պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.

3) տեղի է ունեցել Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կամ 9-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը` այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.

4) տեղի է ունեցել Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետում նշված փաստը` այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը.

5) տեղի է ունեցել Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում նշված փաստը` այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից, իսկ եթե հարկ վճարողը պետական գրանցում է ստացել կամ հաշվառվել է ավելի ուշ, ապա պետական գրանցման կամ հաշվառման օրվանից: Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում նշված որոշումն անվավեր համարելու մասին դատարանի վճռի ուժի մեջ մտնելու դեպքում փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կրկին համարվում են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ՝ այդպիսին համարվելուց դադարելու օրվանից.

6) ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավվել է (այդ թվում` որպես վարձու աշխատողի), կամ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցությունն օտարվել է այնպիսի անձի, որը, Օրենսգրքի 267-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն, չի համարվում ընտանիքի անդամ այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.

7) ընտանեկան ձեռնարկատիրության շրջանակներում փաստացի օգտագործել է Օրենսգրքի 267-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն, ընտանիքի անդամ չհամարվող անձի աշխատանքը` այդ անձի` աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու փաստը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը:

(268-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ., լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)

(268-րդ հոդվածը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 71-րդ հոդվածի համաձայն ուժի մեջ է մտնում 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Մինչև 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառյալ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 18 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողները 2019 թվականի ընթացքում չեն կարող վերականգնել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի կարգավիճակը:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։