Հոդված 85. Ակցիզային հարկով հարկման բազան
Հոդված 85. Ակցիզային հարկով հարկման բազան
1. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարման գործարքի դեպքում, եթե Օրենսգրքի 86-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ակցիզային հարկով հարկման բազա են համարվում՝
1) ապրանքի քանակը (ծավալը)` արտահայտված Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված՝ չափման բնաիրային միավորներով՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքների համար, որոնց մասով Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկի հատուկ (հաստատագրված) դրույքաչափեր.
2) ապրանքի արժեքը՝ դրամական արտահայտությամբ՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքների համար, որոնց մասով Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկի հաշվարկային (տոկոսային) դրույքաչափեր, բացառությամբ ծխախոտի արտադրանքի, որի մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ծխախոտի արտադրանքի տուփի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի:
2. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում ակցիզային հարկով հարկման բազա են համարվում՝
1) ապրանքի քանակը (ծավալը)` արտահայտված Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված՝ չափման բնաիրային միավորներով՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքների համար, որոնց մասով Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկի հատուկ (հաստատագրված) դրույքաչափեր.
2) ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով որոշվող՝ ապրանքի մաքսային արժեքը՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքների համար, որոնց մասով Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկի հաշվարկային (տոկոսային) դրույքաչափեր, բացառությամբ ծխախոտի արտադրանքի, որի մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ծխախոտի արտադրանքի տուփի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի:
3. ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման դեպքում ակցիզային հարկով հարկման բազա են համարվում՝
1) ապրանքի քանակը (ծավալը)` արտահայտված Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված՝ չափման բնաիրային միավորներով՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքների համար, որոնց մասով Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկի հատուկ (հաստատագրված) դրույքաչափեր.
2) ապրանքի ձեռքբերման արժեքը՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքների համար, որոնց մասով Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկի հաշվարկային (տոկոսային) դրույքաչափեր, բացառությամբ ծխախոտի արտադրանքի, որի մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ծխախոտի արտադրանքի տուփի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի:
4. Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի մատակարարման գործարքի դեպքում ակցիզային հարկով հարկման բազա են համարվում՝
1) ապրանքի քանակը (ծավալը)` արտահայտված Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված՝ չափման բնաիրային միավորներով՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքների համար, որոնց մասով Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկի հատուկ (հաստատագրված) դրույքաչափեր.
2) «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկվող մաքսային արժեքը` ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքների համար, որոնց մասով Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկի հաշվարկային (տոկոսային) դրույքաչափեր:
(85-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)
(85-րդ հոդվածը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 22-րդ հոդվածի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2020-ին)