Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-07-11-ից մինչև 2019-07-20։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2019-07-20-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
(սույն օրենսգրքի 12-րդ բաժինը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից` համաձայն սույն օրենսգրքի 444-րդ հոդվածի 9-րդ մասի:)Գլուխ 54 · ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ, ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 279. Արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցները

գործել է մինչև 2019-07-20ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 279. Արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցները

1. Միայն մեկ հաշվետու ամիս ներառող հաշվետու ժամանակաշրջանի, ինչպես նաև ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով իրականացվող ուղևորափոխադրումների գործունեության մասով մեկից ավելի հաշվետու ամիսներ ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար արտոնագրային հարկի հաշվարկման նպատակով արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցը սահմանվում է 1.0: Մեկից ավելի հաշվետու ամիսներ ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար (բացառությամբ ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների գործունեության տեսակի) արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցը որոշվում է մեկ հաշվետու ամսվա համար սահմանված 1.0 գործակիցը նվազեցնելով հաշվետու ժամանակաշրջանում ներառված մեկից ավելի հաշվետու ամիսների քանակի և 0.02-ի արտադրյալի չափով:

2. Արտոնագրային հարկի հաշվարկման համար կիրառվում են նաև հետևյալ լրացուցիչ գործակիցները.

1) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

2) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

3) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

4) Երևան քաղաքում վարսավիրական ծառայությունների մատուցման, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների (բացառությամբ մինչև 50 մ.2 սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների), ավտոտեխսպասարկման կայանների (կետերի), ավտոկանգառների, բիլիարդ խաղի, սեղանի թենիս խաղի, մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման համար`

ա. առաջին և երկրորդ գոտիների համար` 1.4,

բ. մյուս գոտիների համար` 1.05.

5) Երևան քաղաքում ատամնաբուժական, ատամնատեխնիկական գործունեության իրականացման համար`

ա. առաջին և երկրորդ գոտիների համար` 1.0,

բ. մյուս գոտիների համար` 0.75.

6) տոնավաճառների, վերնիսաժների, շուկաների, Երևանի կայարանների (ավտոկայարանների), մետրոպոլիտենի կայարանների կամ դրանց անմիջապես հարող տարածքներում գտնվող ավտոկանգառների գործունեության համար` 2.5.

7) բացառապես գիշերային ժամերին (ժամը 21:00-ից մինչև ժամը 09:00-ն) աշխատող ավտոկանգառների գործունեության համար` 0.5.

8) ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների համար ուղևորափոխադրման գործակից, որը որոշվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու համար նախատեսված ավտոբուսների և (կամ) միկրոավտոբուսների նստատեղերի քանակների հանրագումարով: Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ուղևորափոխադրման գործակիցը չի կարող նվազեցվել.

9) երթուղու հետ կապված՝ ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների համար՝

ա. երկու քաղաքների միջև, բացառությամբ Երևան քաղաքի (այսուհետ` միջքաղաքային)՝ 1.0,

բ. Երևան քաղաքի հետ՝ 1.2,

գ. ներմարզային՝ բացառությամբ միջքաղաքայինի և ներքաղաքայինի՝

- Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում՝ 0.75,

- այլ մարզերում՝ 0.5,

դ. ներքաղաքային՝

- Երևան քաղաքում՝ 1.0,

- Գյումրի և Վանաձոր քաղաքներում՝ 0.9,

- մնացած քաղաքներում՝ 0.8:

Միևնույն հաշվետու ժամանակաշրջանում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով միջմարզային (բացառությամբ միջքաղաքայինի և Երևան քաղաքի հետ) երթուղիներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ մարզերի համար սույն կետի «գ» ենթակետով սահմանված գործակիցներից առավելագույնը:

3. Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտիների, սահմանում է Կառավարությունը:

(279-րդ հոդվածը խմբ., լրաց. 08.02.18 ՀՕ-124-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 21.12.17 ՀՕ-266-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։