Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-07-11-ից մինչև 2019-07-20։Բացել գործող տեքստը
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԿԱՄ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐԳլուխ 77 · (գլուխը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 14-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2020-ին)

Հոդված 422. Ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները սահմանված ժամկետում չվերադարձնելը, հետ չընդունելը կամ կորուստը

գործել է մինչև 2019-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 422. Ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները սահմանված ժամկետում չվերադարձնելը, հետ չընդունելը կամ կորուստը

1. Չօգտագործված (այդ թվում՝ կորած) կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը Օրենսգրքի 396-րդ հոդվածի՝ համապատասխանաբար 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետներից ուշացնելու կամ Օրենսգրքի 396-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու դեպքում հաշվարկվում է տուգանք`

1) նախորդ հարկային տարվա ընթացքում ստացված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների թվաքանակի մինչև մեկ տոկոսի (ներառյալ) չափով ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու կամ հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու կամ դրանց կորստի դեպքում՝ յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար՝ 50 դրամ.

2) նախորդ հարկային տարվա ընթացքում ստացված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների թվաքանակի 1-ից մինչև 10 տոկոսի (ներառյալ) չափով ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու կամ հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու կամ դրանց կորստի դեպքում՝ յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար՝ 100 դրամ.

3) նախորդ հարկային տարվա ընթացքում ստացված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների թվաքանակի 10-ից մինչև 50 տոկոսի (ներառյալ) չափով ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու կամ հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու կամ դրանց կորստի դեպքում՝ յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար՝ 300 դրամ.

4) նախորդ հարկային տարվա ընթացքում ստացված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների թվաքանակի 50 տոկոսից ավելի չափով ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու կամ հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու կամ դրանց կորստի դեպքում՝ յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար՝ 500 դրամ:

(422-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։