Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-07-20-ից մինչև 2019-10-10։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2019-10-10-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
(սույն օրենսգրքի 12-րդ բաժինը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից` համաձայն սույն օրենսգրքի 444-րդ հոդվածի 9-րդ մասի:)Գլուխ 54 · ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ, ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 276. Արտոնագրային հարկով հարկման օբյեկտը

գործել է մինչև 2019-10-10ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 276. Արտոնագրային հարկով հարկման օբյեկտը

1. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, արտոնագրային հարկով հարկման օբյեկտ են համարվում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործունեության հետևյալ տեսակները.

1) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

2) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում.

3) ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրում.

4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն.

5) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն.

6) ավտոկանգառների գործունեություն.

7) բիլիարդ խաղի կազմակերպում.

8) սեղանի թենիս խաղի կազմակերպում.

9) մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպում.

10) ատամնաբուժական գործունեություն.

11) ատամնատեխնիկական գործունեություն.

12) տոտալիզատորի կազմակերպում.

13) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպում.

14) առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն:

2. Սույն գլխի կիրառության իմաստով`

1) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

2) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում է համարվում թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլով իրականացվող ուղևորափոխադրումը, այդ թվում` ըստ նախնական պատվերի, ինչպես նաև ըստ նախնական պատվերի համապատասխան պայմանագրերի համաձայն իրականացվող ուղևորափոխադրումը: Թեթև մարդատար մեքենա է համարվում ավտոմոբիլը, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, չի գերազանցում ութը.

3) ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրում է համարվում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոբուս կամ միկրոավտոբուս համարվող տրանսպորտային միջոցներով իրականացվող ուղևորափոխադրումը, այդ թվում` ըստ նախնական պատվերի, ինչպես նաև ըստ նախնական պատվերի համապատասխան պայմանագրերի համաձայն իրականացվող ուղևորափոխադրումը: Ավտոբուս է համարվում այն ավտոմոբիլը, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է տասնյոթը: Միկրոավտոբուս է համարվում իննից մինչև տասնյոթ նստատեղ ունեցող (առանց վարորդի նստատեղի) ավտոմոբիլը.

4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն է համարվում վարսավիրանոցներում (գեղեցկության սրահներում) վարսավիրական ծառայությունների մատուցումը: Վարսավիրանոց (գեղեցկության սրահ) է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.

5) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն է համարվում ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը: Ավտոտեխսպասարկման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման համար հարմարեցված աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում են համարվում ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ավտոմեքենաների լվացումը (այդ թվում` մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով), փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների և հողմապակիների, նստատեղերի նորոգումը, դողերի և օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրումը, եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ.

6) ավտոկանգառների գործունեություն է համարվում ավտոկանգառում հատուցման դիմաց ավտոտրանսպորտային միջոցի ժամանակավոր կայանման ապահովումը (կազմակերպումը): Ավտոկանգառ է համարվում ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված տարածքը.

7) բիլիարդ խաղի կազմակերպման գործունեություն է համարվում ժամանցի անցկացման համար բիլիարդ խաղի կազմակերպման գործունեությունը.

8) սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեություն է համարվում ժամանցի անցկացման համար սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեությունը.

9) մետաղադրամով և (թղթադրամով) շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեություն է համարվում մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով պատրաստի սննդի (սուրճի, գազավորված ըմպելիքների և այլ սննդամթերքի) վաճառքի կազմակերպումը.

10) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեություն է համարվում զվարճությունների, հանգստի կազմակերպման և այլ վայրերում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությունը.

11) ատամնաբուժական գործունեություն է համարվում ատամնաբուժական պոլիկլինիկաների, կենտրոնների կամ կաբինետների կողմից իրականացվող թերապևտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ, ռենտգենաբանական բժշկական օգնության և սպասարկման գործունեությունը.

12) ատամնատեխնիկական գործունեություն է համարվում ատամնատեխնիկական պարագաների պատրաստումը.

13) տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն է համարվում «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպումը:

3. Արտոնագրային հարկով հարկման օբյեկտ չեն համարվում`

1) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

2) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

3) Հայաստանի Հանրապետության տարածքից սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքում չավարտվող կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտվող երթուղիներով իրականացվող ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումը.

4) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

5) զբոսաշրջության բնագավառում Կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված գործունեության տեսակները, անկախ այդ գործունեության տեսակների իրականացման ընթացքում ծառայություններից օգտվող անձանց շրջանակներից.

6) թեթև մարդատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով բացառապես սեփական ներարտադրական (ներտնտեսական) ուղևորափոխադրումը.

7) այն ավտոկանգառների գործունեությունը, որտեղ տեղադրված են ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր.

8) համայնքի ավագանու որոշմամբ համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքներում կազմակերպվող ավտոկանգառների գործունեությունը.

9) շարժական կապի երկրային ցանցի կիրառությամբ տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների կազմակերպման գործունեությունը.

10) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը, եթե այդ գործունեությունը կազմակերպվում է հինգ և ավելի աշխատատեղերի միջոցով: Սույն կետի կիրառության իմաստով` աշխատատեղերի շեմը հարկային տարվա ընթացքում գերազանցելու դեպքում ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը դադարում է համարվել արտոնագրային հարկով հարկման օբյեկտ շեմը գերազանցելու պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը` հաշվի չառնելով մինչև հարկային տարվա ավարտը տվյալ գործունեության իրականացման վայրում աշխատատեղերի քանակի փոփոխությունները.

11) առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեությունը, եթե այն իրականացվում է Օրենսգրքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից.

12) ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումները, եթե հարկ վճարողը, Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, ներկայացրել է հայտարարություն՝ ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին: Սույն կետով սահմանված դեպքում հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը հարկ վճարողը համարվում է ԱԱՀ վճարող:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված արտոնագրային հարկով հարկման օբյեկտ չհամարվող գործունեության տեսակների մասով կիրառվում է Օրենսգրքով սահմանված հարկման ընդհանուր կամ այլ հարկման հատուկ համակարգը:

(276-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ., լրաց. 08.02.18 ՀՕ-124-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։