Հոդված 327. Միասնական հաշվին գումարների մուտքագրումը և միասնական հաշվից գումարների վերադարձը
Հոդված 327. Միասնական հաշվին գումարների մուտքագրումը և միասնական հաշվից գումարների վերադարձը
1. Ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված գումարները ենթակա են մուտքագրման միասնական հաշվին` հարկային մարմնի սահմանած ձևի եզրակացության հիման վրա: Եզրակացությունը հարկային մարմինը կազմում և ներկայացնում է գանձապետարան` գումարների հիմնավորվածությունը հիմնավորող փաստաթղթերը` համալիր հարկային ստուգման ակտը կամ ուսումնասիրության արձանագրությունը ուժի մեջ մտնելու, իսկ դատարանի վճիռը, բողոքարկման հանձնաժողովի որոշումը, ճշտված հարկային հաշվարկը հարկային մարմին ստացվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
2. Միասնական հաշվում առկա գումարները ենթակա են վերադարձման հարկ վճարողին նրա կողմից հարկային մարմին ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձևով և կարգով լրացված դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում: Վերադարձը կատարվում է դիմումում նշված գումարի չափով, սակայն ոչ ավելի, քան վերադարձման օրվա դրությամբ միասնական հաշվում առկա գումարի չափից: Միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով վճարողի բանկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում՝ վճարողի առաջարկած առևտրային բանկ՝ ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով: Գումարի վերադարձը սույն մասով սահմանված ժամկետից 30 օրից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացած օրվա համար հարկ վճարողին վճարվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0.03 տոկոսի չափով:
(327-րդ հոդվածը փոփ. 13.12.17 ՀՕ-264-Ն)