Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-07-20-ից մինչև 2019-10-10։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸԳլուխ 65 · ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 316. Հորիզոնական մոնիտորինգի համակարգը

գործել է մինչև 2019-10-10Բացել ARLIS-ում

Հոդված 316. Հորիզոնական մոնիտորինգի համակարգը

1. Հարկային մարմինը Օրենսգրքով սահմանված կարգով կազմակերպության հետ կնքված համաձայնագրի հիման վրա իրականացնում է կազմակերպության հորիզոնական մոնիտորինգ:

2. Հորիզոնական մոնիտորինգի համակարգը հարկային մարմնի և «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան խոշոր համարվող կազմակերպության միջև կամավորության սկզբունքով կնքված փոխհամագործակցության համաձայնագրի հիման վրա հարկային մարմնի կողմից իրականացվող սպասարկման և ընթացիկ հսկողության համակարգ է, որն ապահովում է՝

1) կազմակերպության էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը (այդ թվում` գործարքների փաստաթղթավորմանը) և հաշվապահական հաշվառման ծրագրին իրական ժամանակում Կառավարության սահմանած կարգով հարկային մարմնի տեղեկատվական համակարգի համար լրիվ հասանելիություն.

2) կազմակերպության կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պարզաբանումների էլեկտրոնային եղանակով տրամադրում (այդ թվում` կատարված կամ նախատեսվող գործարքների մասով ծագած հարցերով).

3) կազմակերպության կողմից իրականացվող գործարքների և հաշվառման տվյալների նկատմամբ հարկային մարմնի կողմից մոնիտորինգի իրականացում.

4) կազմակերպության և հարկային մարմնի միջև իրական ժամանակում տեղեկատվության էլեկտրոնային եղանակով փոխանակում:

3. Հորիզոնական մոնիտորինգի համակարգը ներդրվում և կիրառվում է անվճար հիմունքներով:

4. Հորիզոնական մոնիտորինգի անցկացման վերաբերյալ դիմումի ձևը և լրացման կարգը, ներկայացման կարգը և ժամկետները, համաձայնագրի ձևը, կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կնքման, մերժման հիմքերը և մոնիտորինգի անցկացման կարգերը սահմանում է Կառավարությունը:

5. Գործունեության ոլորտները, որտեղ գործող կազմակերպությունները կարող են օգտվել հորիզոնական մոնիտորինգի համակարգից, սահմանում է Կառավարությունը:

6. Սույն հոդվածին համապատասխան հարկային մարմնի հետ հորիզոնական մոնիտորինգի համաձայնագիր կնքած կազմակերպությունների ցանկը և դրանում կատարվող փոփոխությունները հրապարակվում են հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում համաձայնագրի կնքումից կամ համաձայնագիր կնքած կազմակերպությունների ցանկում փոփոխությունների կատարումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(316-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։