Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-11-30-ից մինչև 2020-01-01։Բացել գործող տեքստը
(սույն օրենսգրքի 12-րդ բաժինը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից` համաձայն սույն օրենսգրքի 444-րդ հոդվածի 9-րդ մասի:)Գլուխ 54 · ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ, ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 280. Արտոնագրային հարկով հարկման բազան

գործել է մինչև 2020-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 280. Արտոնագրային հարկով հարկման բազան

1. Արտոնագրային հարկով հարկման բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում ներառված ամիսների քանակի, այդ գործունեության տեսակի համար Օրենսգրքի 278-րդ հոդվածով սահմանված ելակետային տվյալի մեծության, Օրենսգրքի 279-րդ հոդվածով սահմանված գործակիցների արտադրյալը, բացառությամբ ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրման, ատամնաբուժական ու ատամնատեխնիկական, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեության տեսակների:

2. Ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրման, ատամնաբուժական ու ատամնատեխնիկական, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեության տեսակների մասով արտոնագրային հարկով հարկման բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում ներառված ամիսների քանակի և Օրենսգրքի 279-րդ հոդվածով սահմանված գործակցի (գործակիցների) արտադրյալը:

3. Որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար ստացված արտոնագրում նշված ելակետային տվյալը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ավելացվելու դեպքում արտոնագրային հարկի հաշվարկման նպատակով արտոնագրային հարկով հարկման բազա է համարվում ավելացված ելակետային տվյալի մեծության, ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամսվանից մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացած արտոնագրի գործողության ավարտն ընկած ժամանակահատվածում ներառված ամիսների քանակի և Օրենսգրքի 279-րդ հոդվածով սահմանված գործակցի (գործակիցների) արտադրյալը, բացառությամբ ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրման, ատամնաբուժական ու ատամնատեխնիկական, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեության տեսակների: Սույն մասով սահմանված դեպքում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության, ատամնաբուժական ու ատամնատեխնիկական, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեության տեսակների մասով հարկման բազա է համարվում ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամսվանից մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացած արտոնագրի գործողության ավարտն ընկած ժամանակահատվածում ներառված ամիսների քանակի և Օրենսգրքի 279-րդ հոդվածով սահմանված գործակցի (գործակիցների) արտադրյալը:

4. Արտոնագրային հարկով հարկման բազան որոշվում է յուրաքանչյուր վայրում իրականացվող յուրաքանչյուր գործունեության տեսակի և յուրաքանչյուր ժամանակահատվածի համար առանձին:

(280-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։