Հոդված 274. Արտոնագրային հարկ վճարողները
Հոդված 274. Արտոնագրային հարկ վճարողները
1. Արտոնագրային հարկ վճարող են համարվում Օրենսգրքի 276-րդ հոդվածով սահմանված` արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակը (տեսակները) իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված առանձնահատկությունները:
2. (մասն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)
3. Առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող` Օրենսգրքով սահմանված կարգով շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են համարվել արտոնագրային հարկ վճարող սույն գլխով սահմանված կարգով արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում:
4. Արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակներ իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը արտոնագրային հարկ վճարող են համարվում միայն արտոնագրում նշված գործունեության տեսակի և գործունեության հաշվետու ժամանակաշրջանի մասով:
(274-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)