Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-01-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 27 · ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 142. Եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառման մեթոդները

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 142. Եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառման մեթոդները

1. Սույն բաժնի կիրառության իմաստով՝ եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է)՝

1) հաշվարկման ենթակա աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարումից ստացվող եկամուտների մասով, ինչպես նաև Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված եկամուտների մասով՝ հաշվառման հաշվեգրման մեթոդով.

2) պասիվ եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով.

3) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և (կամ) մատուցված ծառայությունների համար ստացվող եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով.

4) «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով.

5) սույն մասի 1-4-րդ կետերում չնշված եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով:

(142-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)

(142-րդ հոդվածը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 71-րդ հոդվածի համաձայն կիրառվում է նաև 2018 թվականի հուլիսի 1-ից հետո կատարված՝ ավտոմեքենաների օտարման գործարքների նկատմամբ: 2018 թվականի հուլիսի 1-ից հետո մինչև 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 33-րդ հոդվածն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված՝ ավտոմեքենայից տարբերվող գույքի օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկով հարկման օբյեկտների հաշվառումն իրականացվում է հաշվառման դրամարկղային մեթոդով։)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։