(համաձայն սույն օրենսգրքի 444-րդ հոդվածի 9-րդ մասի` սույն օրենսգրքի 11-րդ (բացառությամբ Օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի) բաժինը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից՝ ըստ անշարժ գույքի սեփականատերերի` Օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի (ըստ հողամասերի և (կամ) դրանց համապատասխան բարելավումների) ու դրանց համապատասխան կադաստրային արժեքների ու հաշվարկային զուտ եկամուտների վերաբերյալ տեղեկությունները հարկ վճարողներին հաշվառող մարմիններ ներկայացնելուն վերաբերող դրույթն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:)Գլուխ 49 · ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ, ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 237. Անշարժ գույքի հարկի գումարի` այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձը
Հոդված 237. Անշարժ գույքի հարկի գումարի` այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձը
1. Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով:
(237-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)