(սույն օրենսգրքի 12-րդ բաժինը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից` համաձայն սույն օրենսգրքի 444-րդ հոդվածի 9-րդ մասի:)Գլուխ 51 · ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 243. Փոխադրամիջոցների գույքահարկով հարկման բազան
Հոդված 243. Փոխադրամիջոցների գույքահարկով հարկման բազան
1. Փոխադրամիջոցների գույքահարկով հարկման բազա է համարվում հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ): Փոխադրամիջոցի վրա մեկից ավելի քաշող շարժիչների առկայության դեպքում փոխադրամիջոցների գույքահարկով հարկման բազա է համարվում բոլոր քաշող շարժիչների գումարային հզորությունը: