ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 72 · ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
Հոդված 354. Զննումը
Հոդված 354. Զննումը
1. Հարկային հսկողության իրականացման շրջանակներում հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը հարկային հսկողության համար նշանակություն ունեցող հանգամանքների բացահայտման նպատակով իրավունք ունի իրականացնելու հարկ վճարողի տարածքների, շինությունների, փոխադրամիջոցների, փաստաթղթերի և առարկաների զննում: Անհրաժեշտության դեպքում զննման ժամանակ կարող են իրականացվել լուսանկարում, տեսագրում, փաստաթղթերի պատճենահանում: