Հոդված 423. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տպագրության ծախսերի փոխհատուցումը
Հոդված 423. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տպագրության ծախսերի փոխհատուցումը
1. Օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում վերադարձման ներկայացված և համապատասխան հարկային կամ մաքսային մարմինների կողմից հետ ընդունված՝ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների համար հարկ վճարողից, որպես փոխհատուցում, գանձվում են այդ դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տպագրության համար հարկային կամ մաքսային մարմինների կատարած ծախսերը:
2. Օրենսգրքի 390-րդ հոդվածում նշված` պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքները պիտանիության (պահպանման) ժամկետի ընթացքում չօտարվելու և այդ ժամկետի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դուրս գրվելու դեպքում այդ ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների համար հարկ վճարողից, որպես փոխհատուցում, գանձվում են այդ դրոշմապիտակների տպագրության համար հարկային կամ մաքսային մարմինների կատարած ծախսերը: