Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-07։Բացել գործող տեքստը
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԸԳլուխ 43 · ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 215. Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը

գործել է մինչև 2022-07-07Բացել ARLIS-ում

Հոդված 215. Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը

1. Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի ծավալների հիման վրա` հաշվի առնելով բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված առանձնահատկությունները:

2. Ձկնաբուծական և խեցգետնաբուծական գործունեություն իրականացնող բնօգտագործման վճար վճարողները ջրօգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկն իրականացնում են`

1) Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի ընդհանուր ծավալի 50 տոկոսի հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի ընդհանուր ծավալի հինգ տոկոսի հիման վրա:

3. Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով հաշվետու ժամանակաշրջանում հորատանցքից (աղբյուրից) արդյունահանված ջրի ծավալը (հաշվետու ժամանակաշրջանում ջրօգտագործողների կողմից Կառավարության սահմանած կարգով տեղադրված հաշվիչ (չափիչ) սարքերով հաշվառված ջրի ծավալը) և Օրենսգրքի 205-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը:

4. Սույն հոդվածի կիրառության իմաստով` ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը:

5. Բնօգտագործման վճար վճարողների կողմից ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով հաշվառումը վարելու ժամանակահատվածի համար բնօգտագործման վճարները հաշվարկվում են (այդ թվում` հարկային մարմնի կողմից)` հիմք ընդունելով` ստորերկրյա քաղցրահամ կամ թերմալ ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրօգտագործման (ստորերկրյա (ստորգետնյա) քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման) ծավալները և Օրենսգրքի 205-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը:

(215-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։