Հոդված 366. Համադրելիության ճշգրտումներ
Հոդված 366. Համադրելիության ճշգրտումներ
1. Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ճշգրտումը պետք է նախատեսվի միայն այն դեպքում, եթե ակնկալվում է, որ այն կբարձրացնի չվերահսկվող գործարքների ֆինանսական ցուցանիշների հուսալիությունը՝ հաշվի առնելով հետևյալ գործոնները.
1) տարբերությունների էականությունը, որի համար նախատեսվում է իրականացնել համադրելիության ճշգրտում.
2) այն տեղեկատվության որակը, որոնց հիման վրա նախատեսվում է իրականացնել համադրելիության ճշգրտում.
3) համադրելիության ճշգրտման նպատակը.
4) համադրելիության ճշգրտում իրականացնելու մոտեցման հուսալիությունը:
2. Համադրելիության ճշգրտումը մասնավորապես կարող է ներառել հետևյալը.
1) ճշգրտումներ, որոնք նախատեսված են վերացնել վերահսկվող և չվերահսկվող գործարքների միջև տարբերությունները, որոնք առաջացել են հաշվապահական տարբեր քաղաքականությունների կիրառության հետևանքով.
2) ճշգրտումներ, որոնք նախատեսված են վերացնել տարբերությունները՝ պայմանավորված շրջանառու կապիտալով, իրականացված գործառույթներով, օգտագործված ակտիվներով և կրած ռիսկերով.
3) ճշգրտումներ, որոնք նախատեսված են վերացնել տարբեր աշխարհագրական շուկաներով պայմանավորված տարբերությունները:
(366-րդ հոդվածը փոփ. 23.03.22 ՀՕ-86-Ն)