Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-07։Բացել գործող տեքստը
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸԳլուխ 12 · ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 60. Ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտը

գործել է մինչև 2022-07-07Բացել ARLIS-ում

Հոդված 60. Ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտը

1. ԱԱՀ-ով հարկման օբյեկտ են համարվում հետևյալ գործարքներն ու գործառնությունները.

1) ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը, Օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը.

2) աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի): Սույն կետի կիրառության իմաստով՝ ծառայության մատուցում է համարվում նաև՝

ա. ապրանքի` վարձակալության կամ օգտագործման տրամադրումը, ինչպես նաև գույքի՝ լիզինգով (տարատեսակներով) տրամադրումը` տոկոսի գումարների մասով,

բ. փոխառության տրամադրումը,

գ. ոչ նյութական ակտիվի օտարումը,

դ. ոչ նյութական ակտիվի օգտագործման տրամադրումը,

3) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծումը.

4) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը:

2. Ապրանքի մատակարարման գործարքը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում, եթե ապրանքի մատակարարման վայրը, Օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը:

3. Բեռների, փոստի և (կամ) ուղևորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայության մատուցման գործարքը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում, եթե այն սկսվում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

(60-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, խմբ. 18.06.20 ՀՕ-321-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։