ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸԳլուխ 66 · ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ
Հոդված 318. Հարկ վճարողների հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման չափման միավորը
Հոդված 318. Հարկ վճարողների հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման չափման միավորը
1. Հարկային հաշվարկներում, ինչպես նաև հարկային մարմնի կողմից կազմվող և հարկ վճարողին տրվող ծանուցագրերում, տեղեկանքներում, արձանագրություններում, ստուգման ակտերում և այլ փաստաթղթերում հարկ վճարողի հարկային պարտավորությունների գումարների, դեբետային գումարների և փոխհատուցման ենթակա գումարների հաշվառման համար, որպես չափման միավոր, ընդունվում է դրամը (լումաներն անտեսվում են):